Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն օլիմպիական եռակի չեմպիոն Դարյա Դոմրաչևային երկրի հերոսի կոչում է շնորհել: Իր երրորդ ոսկին Դոմրաչևան նվաճել է մասս-սթարթի ժամանակ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Ողջ Բելառուսը հիացած է քո նոր հաղթանակով: Մենք անկեղծորեն հավատում էինք քեզ, և դու ապացուցեցիր, որ աշխարհում լավագույնն ես: Շնորհակալություն քո նվիրած ուրախության համար: Երջանկություն, առողջություն և հաջողություն»,- նշել է նախագահը շնորհավորական ուղերձում:







































