Չինական Չենդու քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 20-ամյա երիտասարդին, ով մտել է բենգալյան սպիտակ վագրերի վանդակը և փորձել նրանց համար կեր դառնալ:
Ականատեսների խոսքերով՝ էգ վագրը վախեցել է և հեռու փախել, սակայն արուն հարձակվել է երիտասարդի վրա և վնասել նրան:
The Shanghaiist-ի տվյալներով՝ մի քանի րոպե անց կենդանաբանական այգու աշխատակիցները մոտեցել և քնեցրել են վագրին:
The Daily Mail-ի տվյալներով՝ դեպքի մեղավորը՝ 20-ամյա Յան Ցզինհայը, իր իսկ խոսքերով, ընկճախտով է տառապել, քանի որ չի կարողացել աշխատանքի տեղավորվել, այդ պատճառով էլ որոշել է վագրերի կեր դառնալ:
Յանի ծրագրին խանգարել է այն, որ վագրերը կուշտ են եղել: