Մասնագետները պարզել են, թե որ պրոցեդուրաները կարող են վնասել մարդկանց առողջությունը: Ռուս գիտնականները պարզել են, որ էլեկտրակարդիոգրաֆիայի (ԷԿԳ) հաճախակի կիրառումը առանց բժշկի նշանակման կարող է հանգեցնել սխալ ախտորոշման:
Պիլինգը ևս ոչ միշտ է օգտակար պրոցեդուրա: Այն հակացուցված է կանանց, ովքեր ունեն սիրտ-անոթային հիվանդություն, ուռուցքներ, ինչպես նաև հղիներին և կրծքով կերակրող մայրերին, մարդկանց, ովքեր ունեն հերպեսի վիրուս կամ ոչ շատ վաղուց հաճախել են սոլյարի:
Տեսողության լազերային շտկում չի կարելի անել անչափահասներին և մարդկանց, ովքեր տառապում են գլաուկոմայով, կատարակտով:

Ատամները սպիտակեցնել չի կարելի այն մարդկանց, որոնց առջևի ատամները պլոմբած են, ունեն պարոդոնտոզ, կարիես: Սպիտակեցման պրոցեդուրան արգելվում է նաև հղիներին, որոնք ունեն կլաուստրոֆոբիա և հիպերզգայուն են:
Մասնագետներն անդրադարձել են նաև արյան դոնորներին: Արյուն չեն կարող հանձնել նրանք, ովքեր ոչ շատ վաղուց կատարել են աբորտ, տատու, շփվել են հեպատիտով հիվանդների հետ և այցելել են էկզոտիկ երկրներ:










































