Friday, 12 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Վրաստանում առաջ է քաշվել ազգային փոքրամասնություններին առնչվող նոր նախագիծ

Georgia Today կայքի փոխանցմամբ՝ Կովկասի խաղաղության, ժողովրդավարության ու զարգացման ինստիտուտը (CIPDD), որը հանդիսանում է տեղական քաղաքական ուղեղային կենտրոն, առաջ է քաշել մի նախագիծ, որը միտված է Վրաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ինտեգրմանը։

Խոսքը հայաբնակ Ջավախքի և ադրբեջանաբնակ Քվեմո Քարթլիի (Բորչալու) մասին է։ Քվեմո Քարթլիի բնակչության 66 տոկոսը ադրբեջանցիներ են, իսկ Ջավախքի բնակչության 94 տոկոսը՝ հայեր։ 2002 թվականի տվյալներով, Վրաստանի բնակչությունը կազմել է 4.37 միլիոն մարդ։ Դրա 12 տոկոսը կազմել են ադրբեջանցիները (284,148 մարդ) և հայերը (249,175 մարդ)։

Նոր նախագծով ենթադրվում է իրականացնել մի շարք կրթական և մշակութային նախաձեռնություններ, որոնք միտված կլինեն դպրոցների ու տարածաշրջանների միջև մշակութային կապերի փոխանակմանը, քաղաքացիական հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, երիտասարդների միջև սոցիալ-մշակութային շփումների ակտիվացմանը։

Վրաստանի կրթության և գիտության նախարարության տվյալներով՝ Վրաստանի պետական դպրոցներում սովորող աշակերտներից մոտ 72,000-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, որոնցից 67,953-ը (մոտ 94 տոկոս) հաճախում է ոչ վրացական դպրոցներ։

Ներկայումս վրացերենը պարտադիր է համարվում բոլոր միջնակարգ դպրոցներում, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնությունների 40 պետական դպրոցներում։ Սակայն վերոնշյալ շրջաններում վրացերենի հետ սահմանափակ շփումների պատճառով ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին միշտ չէ, որ հաջողվում է ֆունկցիոնալ առումով տիրապետել վրացերենին։

Նոր նախագիծը նրանց կօգնի, իրենց ազգային կրթական ծրագրերի հետ մեկտեղ, բարելավել վրացերենի իմացությունը։ Դա ազգային փոքրամասնություններին հնարավորություն կընձեռի լիակատար մասնակցություն ունենալ քաղաքական, քաղաքացիական և տնտեսական գործունեությանը։

Այս նախագիծը կտևի 2.5 տարի, մինչև 2013 թվականի սեպտեմբերը։ Դրանում ընդգրկվելու են Քվեմո Քարթլիի և Ջավախքի ավելի քան 60 միջնակարգ դպրոցների 500 աշակերտներ։

Նախագծի շնորհիվ բարենպաստ պայմաններ կստեղծվեն միջմշակութային երկխոսության համար։ Ոչ վրացական պետական դպրոցներում սովորողները հնարավորություն կունենան այլ անձանց հետ շփվել տարբեր գործունեության միջոցով՝ ներառյալ ամառային դպրոցները, գրողների, նկարիչների, երաժիշտների, քաղաքական գործիչների, գիտնականների ու լրագրողների հետ շփումները։ Բացի այդ, Թբիլիսիում և Վրաստանի այլ շրջաններում կազմակերպվելու են վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, էքսկուրսիաներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում