Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփը դատական հայց է ներկայացրել նախկին կնոջ՝ դերասանուհի Էմբեր Հերդի դեմ, փոխանցում է Deadline-ը։
Նշվում է, որ Դեփը հայցում նախկին կնոջից 50 մլն դոլար է պահանջում՝ զրպարտության համար։
Դերասանը հայցն ուղեկցել է խոսքով, որ Հերդը հանցագործ է, ոչ թե ընտանեկան բռնության զոհ։
Ավելի վաղ Ջոնի Դեփը նոր ապացույցներ է ներկայացրել, որ ծեծի չի ենթարկել իր նախկին կնոջը։









































