Saturday, 04 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Հայաստան գալով՝ սփյուռքահայը չպետք է կուրորեն հավատա որևէ մեկին․ պետք է խելացի որոշում կայացնեն

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը։

-Պարոն Սասունյան, իրանահայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլևս չունենք Հայաստանի օրակարգ և Սփյուռքի օրակարգ, ունենք համազգային օրակարգ։ Ինչպե՞ս եք գնահատում համազգային օրակարգ ունենալու գաղափարը։

-Անշուշտ, որևէ մեկը չի կարող դեմ լինել այս գաղափարին։ Բոլորս էլ հայ ենք՝ անկախ նրանից, թե որտեղ ենք ապրում, որովհետև մեր պատմության ընթացքում հանգամանքների բերումով մեզ ջարդել են, մեր հայրենիքից հեռացրել են, և մեր մեղքը չէ, որ մենք աշխարհի չորս կողմում ենք տարածվել։ Բոլորս էլ հայ ենք, և պետք է նույնքան հայաստանցի զգանք, որովհետև բոլորս էլ ինչ-որ ժամանակ Հայաստանից էինք՝ լինի հինգ հարյուր, թե հարյուր տարի առաջ։ Բացի դրանից՝ ես չեմ ուզում, որ այսպիսի գեղեցիկ խոսքերը լինեն միայն լոզունգներ, պետք է գեղեցիկ լոզունգը գործի վերածվի, թե ինչպիսի հետևանքներ են լինելու։ Բոլորս էլ նույն տեսակի հայեր են, չկա սփյուռքահայ, չկա հայաստանահայ։ Այս առումով կարևոր է, թե ինչ պետք է եզրակացնենք այդ խոսքից, և պետությունն ինչ է պատրաստվում անել, որպեսզի այդ գեղեցիկ խոսքը լինի արդյունավետ։ Սա հստակ չէ, և վարչապետը պետք է հստակեցնի, որովհետև եթե միայն գեղեցիկ խոսք մնա, դա ոչ մի արժեք չունի։

-Փաշինյանն ազդարարել է համաժողովրդական տնտեսական հեղափոխության մեկնարկը։ Սփյուռքը պատրա՞ստ է մասնակցել տնտեսական հեղափոխությանը։

-Սա գործարարների ոլորտն է, սրանով պետք է գործարարները զբաղվեն։ Որպեսզի սփյուռքահայ գործարարն ընդհանրապես հետաքրքրվի և Հայաստան գա, ներդրում անի, նախ պետք է, որ որոշ պարտավորություններ լինեն սփյուռքահայի վրա, և որոշ պարտավորություններ Հայաստան պետության վրա։ Նախկինում ես տեսել եմ, որ սփյուռքահայը եկել է Հայաստան, հանդիպել ինչ-որ մեկին, որն իրեն ասում է՝ սա լավ փող աշխատելու բիզնես է, փողն այստեղ դիր, և այդ մարդը մտնում է բիզնեսի մեջ, որից ինքը որևէ գաղափար չունի և այդ բիզնեսի մեջ չի մտնի ԱՄՆ-ում կամ Եվրոպայում։ Օրինակ՝ եթե ինքն ավտոմեքենա է վերանորոգում ԱՄՆ-ում, և դա է իր մասնագիտությունը, հիմա Հայաստան է գալիս և ներդրում անում հյուրանոցի մեջ, որից որևէ բան չի հասկանում, ձախողվում է, մեղադրում Հայաստանին և հայաստանցիներին։ Սա սխալ մոտեցում է, և ամեն սփյուռքահայ բիզնես անելուց իր ոլորտի մեջ պետք է մնա և ոչ թե զարմանալի ճյուղերի մեջ մտնի, ներդրում անի այնպիսի ոլորտների մեջ, որից ինքը ոչ մի բան չի հասկանում։

Բացի դրանից՝ Հայաստան գալով՝ սփյուռքահայը չպետք է կուրորեն հավատա, վստահի որևէ մեկին, որին հանդիպում է, սկսեն միասին բիզնես անել, քանի որ սա իր մեջ մեծ ռիսկեր է պարունակում։ Այդ նույն սփյուռքահայ գործարարը, երբ ԱՄՆ-ում փողոցում մի մարդու հանդիպի, անշուշտ, փողոցում որևէ մարդու հետ բիզնես չի անում։ Նախ՝ լավ կուսումնասիրի ամեն ինչ, թե ով է այդ մարդը, արդյոք մարդիկ ճանաչում են իրեն, հետո նոր կորոշի՝ ներդնե՞լ, թե՞ ոչ։ Իսկ երբ Հայաստան է գալիս, իր բիզնեսի գիտելիքները մի կողմ է դնում և սկսում է զգացական ձևով մոտենալ բիզնեսին, սակայն բիզնեսը զգացական հարց չէ, շատ կոնկրետ ոլորտ է։ Հայաստանում որևէ մեկին հանդիպում են, սկսում հաջորդ օրը բիզնես անել, և որոշ հայաստանցիներ, որոնք խորամանկ են, շահագործում են սփյուռքահայի կույր հավատը, քաջալերում են, որ ներդրում անի այսինչ բիզնեսի մեջ, իր բաժինը ստանա՝ անկախ նրանից, որ սփյուռքահայը կհուսախաբվի և փող կկորցնի։ Հայաստան եկող սփյուռքահայը պետք է իմանա, որ դատական ոլորտն արդար է։ Վերջին շրջանում վարչապետը խոսում է, որ դատավորները պետք է արդար որոշումներ կայացնեն։ Սա շատ կարևոր է, որովհետև եթե բիզնեսի մեջ հաճախ, աշխարհի տարբեր կողմերում, ոչ միայն Հայաստանում վեճեր են տեղի ունենում, և այդ վեճերը դատարան գնան, պետք է դատավորն արդար լինի և այդպես որոշում կայացնի և ոչ թե կաշառքի հիման վրա որոշումներ կայացնի։ Արդար դատական կազմը շատ կարևոր է, նաև կարևոր է, որ երբ մարդիկ բիզնեսի համաձայնագիր են ստորագրում, այն հարգվի բոլոր կողմերից՝ թե՛ պետության, թե՛ անհատների կողմից, որովհետև մարդիկ վստահում են այդ համաձայնագրին, որ դրանք են պայմանները, որոնց հիման վրա իրենք պետք է աշխատեն իրար հետ։ Այս ամենը պետք է փոխվի, մարդիկ վստահություն կունենան, կգան ներդրումներ կանեն։ Պետք է խելացի որոշում կայացնեն, որ ոլորտում ներդրում անեն, և պետությունն էլ մարդկանց հավասար առիթ և հնարավորություն ընձեռի, որ իրենց բիզնեսը կարողանան առաջ տանել։

-Հայաստանի դատական համակարգի նկատմամբ Սփյուռքում դեռ կա՞ անվստահություն։

-Անշուշտ, դեռ կա, որովհետև դատավորների մեծ մասը նույն մարդիկ են, որ կային անցյալում, նրանք իրենց դատարաններից դուրս չեն դրվել։ Եթե մի դատավոր 20-30 տարի գործում է որոշ խախտումներով, չի կարող մեկ օրվա մեջ փոխվել, և, հավանաբար, այդ սերնդի դատավորները պետք է դուրս գան և ավելի ուղղամիտ և արդար դատավորներ նրանց փոխարինեն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում