Արտակ Նազարյանի սպանության գործով բերման ենթարկված 11 զինվորներից երկուսը՝ Մխիթարյան Մխիթարյան և Ադիբեկ Հովհաննիսյան շարունակում են պահվել անազատության մեջ։ Հիշեցնենք, որ արդեն մեկ տարի է մեղադրյալների հարցով քննություն չի իրականացվում։
Այսօր նախագահական նստավայրի մոտ հավաքվել էին Մխիթարի և Ադիբեկի հարազատները և ծանոթները՝ պահանջելով գործի անաչառ քննություն և տղաների ազատ արձակումը։ «Արտակ Նազարյանը եղել է օրինապաշտ զինվոր։ Նա անհնազանդ է եղել և չի հանդուրժել այն զեղծարարությունները, կաշառքի վերցնելը և այլ օրինախախտումներ, որոնք իրականացրել են սպաները։ Նա խանգարել է սպաների, որոնք որոշել են վերացնել նրան»,- «Առաջին լրատվականին» ասում է Մխիթար Մխիթարյանի հոր ընկեր Սաշա Շահբազյան։
Շահբազյանը ցույց տվեց նաև սխալ ցուցմունք տված սինվորներից մեկի նամակը, որտեղ նա հայտնում է, որ իրեն ստիպել են, սխալ տեղեկություն է հայտնել և պատրաստ է ճշմարտությունը հաղորդել։
«Արտակի քույրն էլ, մայրն էլ հայտնում են, որ քննությունը ճիշտ չի կատարվել։ Մադաթյանը ծեծել է տվել 11 հոգու»,- ասում է Սաշա Շահբազյանը։
Ադիբեկ Հովհաննիսյանի քեռի Կառլեն Բաղդասարյանը ևս դժգոհություն է հայտնում այն առթիվ, որ դատաքննություն դեռ չի իրականացվել, թեև անցել է արդեն 1 տարի։










































