Իրանի Mellat բանկը բրիտանական կառավարության նկատմամբ 4 մլրդ դոլարի դատական հայց է ներկայացրել` Մեծ Բրիտանիայի գերագույն դատարանի կողմից պատժամիջոցները չեղյալ հայտարարելուց հետո: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Մասնավորապես` բանկը մտադիր է ստանալ նյութական փոխհատուցում 2009-ին սահմանված պատժամիջոցների հետևանքով կրած վնասի դիմաց:
Հիշեցնենք, որ 2013-ի հունիսին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը տվյալ պատժամիջոցների սահմանումն ապօրինի է ճանաչել:










































