«Վստահաբար պետք է ասեմ, որ հենց 2008 թվականի մարտի 1-ին հաջորդող ժամերի ընթացքում մեր հանրության, այն ժամանակվա մասնակիցների համար առնվազն ակնհայտ էր, թե ինչ կազմակերպված ջարդ է տեղի ունեցել՝ նկատի ունեմ կազմակերպիչներին, այդ թվում նաև այն օլիգարխներին, որոնց թիկնազորները՝ մի մասը քաղաքացիական հագուստով, մի մասը զինվորական հագուստով մասնակցել է այդ գործողություններին։
Ես լիահույս եմ, որ սա կլինի վերջին մարտի 1-ը, որ մենք քայլելով կմտածենք լիիրավ բացահայտման պրոցեսների հետ կապված։ Նկատի ունեմ, որ այսուհետ հնարավորություն կա, և այդ հնարավորությունը կարծես թե իրացվում է, որպեսզի որևիցե կնճիռ փակ չլինի մեր քաղաքացիների համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











































