Հայտնի են դարձել կարմրուկով վարակվածության ամենաբարձր մակարդակ ունեցող երկրները, հաղորդում է CNN-ը:
UNICEF-ի տվյալներով, կարմրուկի տարածվածությունը տագնապալի բարձր մակարդակի վրա է ամբողջ աշխարհում և 2017-ից մինչև 2018-ն ընկած ժամանակահատվածում աճել է 48%-ով:
Հիվանդության դեպքերի շուրջ երեք քառորդը գրանցվել է տասը երկրներում, այդ թվում՝ Ուկրաինայում, Բրազիլիայում, Ֆիլիպիններում, Վենեսուելայում և Ֆրանսիայում: Ընդ որում, Ուկրաինան զբաղեցրել է առաջին տեղը:
Փորձագետների գնահատմամբ, 2018-ին Ուկրաինայում կարմրուկով 35 հազար մարդ է հիվանդացել 2017-ի հինգ հազարի դիմաց:
Առողջապահության ոլորտի խնդիրները, ցածր իրազեկումը և պատվաստումների նկատմամբ բացասական արձագանքները կարմրուկի բռնկման շարժիչ ուժեր են դարձել:








































