Մեծ Բրիտանիայում երեխան հայտնվել է հիվանդանոցում հերպեսով վարակվելու արդյունքում, հաղորդում է Daily Mail-ը:
Անգլիական Սելֆորդ քաղաքի 27-ամյա բնակչուհի Լոռնա Հոյը որդու՝ Կալոյի մարմնին բազմաթիվ այտուցներ հայտնաբերելուց հետո նրան հիվանդանոց է տարել: Միայն երրորդ այցից հետո են բժիշկները երեխայի մոտ հերպես ախտորոշել:

Նրանք ենթադրել են, որ հիվանդությունը երեխային է փոխանցվել համբույրի միջոցով: «Որպեսզի վարակը չտարածվի Կալոյին ներարկումներ էին անում: Նա կարող էր կուրանալ,- հիշում է Լոռնան,- ես լսել եմ, որ նորածիննները մահանում են այս վիրուսից: Կարծում եմ Կալոն փրկվեց այն բանից, որ այդ պահին գրեթե երկու տարեկան էր»:
Բժիշկները ճիշտ ժամանակին օգնություն են ցուցաբերել երեխային, ինչի արդյունքում նրա վիճակը բարելավվել է: Մայրը նշել է, որ երեխայի դեմքին հիվանդության հետևանքով սպիներ են մնացել: Նա այս մասին բարձրաձայնել է, որպեսզի մյուս մայրերը զգուշանան երեխաներին շրջապատող հնարավոր վտանգներից:












































