Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձին:
«Իմ հիշողության մեջ առաջին անգամ իրական քաղաքական գնահատական տրվեց երկրի առաջին դեմքի կողմից տեղի ունեցած իրադարձությունների մի մասի վերաբերյալ։
Չնկատել առաջընթացը չի կարելի։ Միևնույն ժամանակ ակնկալում եմ, որ այս գնահատականը ճիշտ կընկալվի և տեղի ունեցած այլ իրադարձությունների վերաբերյալ համապատասխան մոտեցում կդրսևորվի»,- գրել է նա:








































