Հորդանանցի սահմանապահները կանգնեցրել են մի խումբ գրոհայինների, որոնք փորձել են անօրինական ներխուժել Սիրիա՝ հաղորդում է «Պետրա» գործակալությունը:
Աղբյուրի տվյալներով՝ փոխհրաձգության հետևանքով զինված գրոհայիններից մեկը սպանվել է, ևս երեքը վիրավորվել են: Հորդանանյան զինվորական աղբյուրը հստակեցրել է, որ վիրավորներին օգնություն է ցուցաբերվել:
Անցած շաբաթ թագավորության զինծառայողները կրկին կանխել էին սահմանի հատումը զինված խմբավորման կողմից: Գրոհայինների վրա կրակ էին արձակել, վիրավորվել էր 7 մարդ, ձերբակալվել՝ 3-ը:











































