«Մարտի 1-ի դեպքերից 11 տարի անց ունենք քաղված դասեր, ունենք նաև չքաղված դասեր: Ունենք քաղաքական մի իրավիճակ, որը հող է նախապատրաստում նախկինում արված սխալները շտկելու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրիցս է կախված, թե ընձեռված նոր հնարավորությունը ինչպես կօգտագործենք:
Դավիթ Խաժակյանի կարծիքով՝ Մարտի 1-ի ամբողջովին բացահայտումը կլինի այն ժամանակ, երբ թե՛ հրաման տվողները, թե՛ կատարողները, թե՛ քաղաքական որոշում կայացնողները բացահայտվեն և կրեն իրենց պատիժը. «Եվ երբ մենք կարողանանք հաղթահարել այն բարդույթները, որոնք առաջացնում են քաղաքական ճգնաժամ: Այս ամենը հետագայում կանխելու համար պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ մեխանիզմներ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:












































