«Մարտի 1-ի օրվա խորհուրդն այնպիսին է, որ սա պետք է հիշել հավերժ, և այն հարգանքի տուրքը, որ մատուցում ենք, պետք է լինի ոչ միայն հիշատակի օր և հարգանքի տուրք, այլև վճռական, վերջնական որոշում՝ դատապարտել նման պահվածքն ու քայլը որևէ իշխանության կողմից՝ անկախ պատճառից, բացատրությունից ու հանգամանքից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ հույս հայտնելով, որ թե՛ մեր ժողովուրդը, թե՛ որևէ իշխանություն սա երբեք չի մոռանա, և այս դատապարտված երևույթը երբևէ չի կրկնվի:
Նրա խոսքով՝ մեր կորսված գարունը վերադարձնել չի լինի զոհերի ճանապարհով, բայց հանցագործության բացահայտումը կարող է սփոփանք լինել զոհերի հարազատների համար: Ինչ վերաբերում է Մարտի 1-ի գործին, Մանե Թանդիլյանը նկատեց. «Ամբողջ ազգը սպասում է բացահայտված գործի մանրամասներին, և որևէ հանգամանք չպետք է թաքցվի ժողովրդից»:
Մանե Թանդիլյանը կարծում է, որ՝ այո, սերունդները պետք է իմանան՝ ինչ է տեղի ունեցել և ինչու, որպեսզի դա այլևս երբեք չկրկնվի:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:










































