Կանադայում հայտնի դերասան և կատակերգու Բոյդ Բենքսը CBS հեռուստաալիքի թղթակից Քրիս Գլովերին անհարմար դրության մեջ է գցել, երբ ուղիղ եթերում որոշել է լիզել նրա ականջը։ Այդ պատճառով կատակերգուի դեմ անգամ ոստիկանություն բողոք են ներկայացրել։
Իրավիճակը նկարագրելով՝ Գլովերը խոստովանել է, որ ուղիղ հեռարձակման ժամանակ հասկացել է, որ ինչ-որ մեկը հետևից իրեն է մոտենում, նա նաև ալկոհոլի հոտն է զգացել։ Դրանից հետո նա «պարանոցին և ծոծրակին ինչ-որ բան է զգացել»։ Տեսնելով Բենքսին՝ նա հասկացել է, որ վերջինը լիզում է իրեն։
Միջադեպը նրան ստիպել է իրեն անհարմար զգալ, ինչի պատճառով ստիպված է եղել արագ ավարտին հասցնել ռեպորտաժը։ Դրանից հետո լրագրողը բարում չի մնացել, քանի որ իրեն անվտանգ զգալ չի կարողացել։ Իսկ հետո ոստիկանություն բողոք է ներկայացրել։
Բոյդի Բենքսը հաջորդ օրը ներողություն է խնդրել թղթակցից և բոլոր կանադացիներից, որոնք այդ պահին ականտես են եղել։ Նա իրեն «ապուշ» է անվանել, որն «արդարացում չունի»։
Many have identified the man, who licked this CBC reporter live on-air, as comic-actor Boyd Banks.
Global News has written an article about it here: https://t.co/gZvSwfCTU0 pic.twitter.com/4BZs1qECi1
— Kamil Karamali (@KamilKaramali) February 27, 2019







































