Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլն աչքի է ընկել հայկական կոնյակի և կուբայական սիգարների նկատմամբ իր սիրով։ Այս մասին գրել է ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականը՝ «Պատմության, աշխարհագրության և գրականության պատմություններ նախկին աշակերտների համար» խորագրով նյութում։
Նյութում մասնավորապես ասվում է, որ Չերչիլը բացասական է պատասխանել՝ արդյոք կցանկանար դառնալ Հայաստանի վարչապետ հարցին։ Դրա պատճառը կուբայական սիգարների նկատմամբ նրա սերն է։
«Արդյոք կցանանայիք Կուբայի վարչապետ դառնալ»,-մեկ այլ անգամ հարցրել են Չերչիլին։
«Ոչ, որովհետև ես հայկական կոնյակ եմ սիրում»,- ի պատասխան ասել է նա։








































