Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին չի հավատում միջուկային խնդրի շուրջ Արևմուտքի հետ բանակցությունների հաջողությանը, սակայն միաժամանակ մտադիր չէ դիմակայել դրանց: Այս մասին նա հայտարարել է Թավրիզ քաղաքի (Արևելյան Ադրբեջան նահանգ) բնակիչների հետ հանդիպմանը:
«Նախորդ և ներկայիս կառավարության որոշ անդամներ կարծում են, որ խնդրի կարգավորման ուղին անցնում է բանակցությունների միջոցով: Ես նման լավատեսություն չունեմ, կարծում եմ, որ դրանք ոչնչի չեն հանգեցնի: Միաժամանակ, ես մտադիր չեմ խոչընդոտել դրանց անցկացմանը»,- Խամենեի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը:
Իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին մասնակցելու համար այսօր առավոտյան Վիեննա է ուղևորվել Իրանի պատվիրակությունը, որը գլխավորում է արտգործնախարար Ջավադ Զարիֆը:








































