Դուբայի օդանավակայանում արտակարգ դեպք է պատահել. շարաժասանդուղքի վարորդը չի հաշվարկել արագությունն ու մխրճվել է օդանավի մեջ, ինչի հետևանքով «Ուրալյան ավիաուղիների» ուղեկցորդուհին, որը սպասում էր շարժասանդուղքի միացմանը, ընկել է 9 մետր բարձրությունից: Աղջիկը լուրջ վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Օդանավն զգալի վնաս է կրել, և հետագա թռիչքն անհնար է դարձել: Օդանավը պետք է Պերմ թռչեր:
Դեպքի վայրում աշխատում է հատուկ հանձնաժողովը: Չվերթի իրականացման համար պահուստային օդանավ է ուղարկվել՝ հայտնել են ավիաընկերության մամլո ծառայությունում: