Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի իշխանություններն նահանգի մայրաքաղաք Սիդնեյի բնակիչներին առաջարկում ենտեղափոխվել այդ խոշորագույն քաղաքից դեպի գյուղական շրջաններ և պատրաստ են տրամադրել 7.5 հազար դոլար` նոր կյանք սկսելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Այս քայլով իշխանությունները փորձում են վերականգնել նահանգի բնականոն կյանքը, որը զգալիորեն տուժել է բազմամյա երաշտից։ Միաժամանակ, դա թույլ կտա բեռնաթափել Սիդնեյը: Նշվում է, որ Ավստրալիան աշխարհի ամենասակավ բնակեցված երկրներից է, ընդ որում` բնակչության 25%-ը բնակվում է Սիդնեյում: Հիմա այդ քաղաքի բնակչության թիվը հասնում է 4.5 միլիոնի, իսկ առաջիկա 50 տարիների ընթացքում կանխատեսվում է 40% աճ:









































