Thursday, 18 06 2026
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Գիտենք «ջրային մաֆիայի» մասին, որին արմատախիլ պետք է անենք, այլապես ոչ մի ռեֆորմ չի լինի․ Նազարյան
15:30
Շվեդիան 108 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի համար զենք գնելու նպատակով
15:20
Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա
15:10
Իրանի և Իտալիայի ԱԳ նախարարները քննարկել են ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագիրը
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար

Երկու սպանություն Արմավիրի մարզում. ամուսինները սպանել են կանանց

Փետրվարի 15-ին, ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին` «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ` Արթուր Ս.-ի կինը` 1979 թ. ծնված Արաքսյա Մարտիրոսյանը, ով հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել է:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիր գյուղի գերեզմանատանը` Արթուր Ս.-ի հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, Արթուր Ս.-ն քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին և շեղբով կտրել պարանոցի հատվածը, որից հետո ինքնասպան լինելու նպատակով նույն շեղբով վնասել է իր պարանոցը և վերին ու ստորին վերջույթները:

Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Արթուր Ս.-ի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը:

Նույն օրը, ժամը 12.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված, նախկինում դատված Գրիշա Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը, ժամը 23.00-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մետաղաձողով հարվածներ է հասցրել կնոջ` 1971 թ. ծնված Ժենյա Հարությունյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան:

Մեկնած օպերատիվ խումբը Մայիսյան գյուղի վագոն-տնակներից մեկում հայտնաբերել է Ժ. Հարությունյանի դիակը` բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ:

Գրիշա Մ.-ն ձերբակալված է:

Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ երկու դեպքերով էլ կատարվում է նախաքննություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում