«Կարծում եմ՝ Ադրբեջանը հասկանում է, որ միջազգային հանրությունը և ինֆորմացիոն դարը թույլ չեն տա այդ ստի և կեղծիքի մթնոլորտում շարունակել: Դրա մասին է նաև խոսում Բաքվում անցկացված քայլերթը, և, ենթադրում եմ, որ անճարությունից ելնելով են նման քայլերի դիմում»,- լրագրողի հարցին ի պատասխան ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով գերեվարված Կարեն Ղազարյանի դատապարտմանը:
Նա վստահ է, որ ինչպես հնարավոր չեղավ պարտակել Ցեղասպանությունը, սուտն ու կեղծիքը, այս պարագայում ևս որևէ մեկի մեջ կասկած չկա Սումգայիթում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, և որը փաստացի այսօրվա իրավիճակի պատճառ հանդիսացավ:
Մանրամասները՝ տեսանյութում:







































