Հայաստանի՝ իրանական գազի համար տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքն արդյունավետ օգտագործելու համար, կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը։
«Կարծում եմ՝ կան չօգտագործված ծավալներ։ Այսօր եղած հզորությունները թույլ են տալու կրկնապատկել քանակաները», – ասաց նա։










































