Արգենտինայում կալանքի տակ է վերցվել Բոլիվիայից մոտ 600 կգ կոկաին փոխադրող բեռնատարը՝ հայտնում են տեղի իշխանությունները:
Թմրանյութի խմբաքանակն առգրավվել է Չիլիի սահմանից ոչ հեռու գտնվող Սալտա նահանգում՝ հատուկ օպերացիայի ժամանակ: Նշվում է, որ տրանսպորտային միջոցը Չիլի էր ուղևորվում:
Իրավապահ մարմինները տեղեկություն էին ստացել, որ մեքենայով փոխադրվում է թմրամիջոց: Բեռնատարի վառելիքի բաքում թաքցված թմրանյութը հայտնաբերվել է ծառայողական շների օգնությամբ: Բոլիվիայի քաղաքացի վարորդը ձերբակալվել է և կկանգնի դատարանի առջև: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Շաբաթ օրը ազգային պաշտպանության նախարար Ագուստին Ռոսին հայտարարել է, որ Արգենտինան այժմ դարձել է ոչ միայն տարանցիկ, այլև թմրանյութ արտադրող երկիր: