«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հերքել է կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսի տեղափոխության հնարավորությունը:
«Վալդեսը գերազանց դարպասապահ է, բայց «քաղաքայիններ»-ը չեն ուսումնասիրում նրա թեկնածությունը:
Վերջին երկու ամիսների ընթացքում բազմաթիվ լուրեր են շրջանառվել, որոնց համաձայն մեր ակումբի անվան են կապվել մոլորակի դարպասապահների մեծ մասը: Նրանց թվում են Իկեր Կասիլյասը, Պեպե Ռեյնան, Վիլի Կաբալյերոն, Վիկտոր Վալդեսը և այլք»,- Marca-ն մեջբերում է մասնագետի խոսքերը:








































