Wednesday, 01 07 2026
14:10
Իսպանիայում անոմալ շոգը 900 մարդու կյանք է խլել
Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
13:50
Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի բանկերը սահմանափակել են ռուբլով դեպոզիտները. РБК
IMEI համարների գրանցման համակարգ. ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր
13:30
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողությունների ընթացքում մոտ 5 հազար թռիչք է կատարել Եվրոպայի ռազմակայաններից. Ռյուտե
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետին
13:10
Չինաստանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
13:00
Ճամփորդիր առանց սահմանների․ Ucom-ը ներկայացնում է նոր uTravel փաթեթները
12:50
Մոդին Փեզեշքիանի հետ զրույցում վերահաստատել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատության կարևորությունը
Տիգրան Վիրաբյանը՝ ԿԳՄՍ փոխնախարար
12:30
Ֆրանսիայի հաջորդ նախագահի ընտրությունները տեղի կունենան ապրիլի 18-ին. France24
Դանիել Դանիելյանը և Հասմիկ Ավագյանն ազատվել են ԿԳՄՍ փոխնախարարների պաշտոններից
12:10
Կոնգրեսի անդամները չեն ընդունել Լիբանանում մարտերին ԱՄՆ ուժերի մասնակցության դեմ բանաձևը
«Լիկբեզ» Ջեյհուն Բայրամովի համար
11:50
Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP
Բանակում մեծ ռեսուրս ենք կորցրել պարոն Քոչարյանի պատճառով կամ շնորհիվ․ Հայկ Սարգսյան
Ղազախստանում այսօրվանից գործում է նոր Սահմանադրությունը
Կեղծիքը թաքցնել չի ստացվի․ Ալեքսանյանի նախագիծը՝ զորակոչից ազատված անձանց բուժքննության վերաբերյալ
11:10
Իրանը, ԱՄՆ-ն և Լիբանանը կարող են աշխատանքային խումբ ստեղծել հրադադարի ռեժիմի պահպանմանը հետևելու նպատակով
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Չինաստանի երկաթուղային ցանցը մինչև ամառվա վերջ կսպասարկի ավելի քան 1 մլրդ ուղևորափոխադրում
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում

Միրզոյանի խորհրդանշական պատասխանը Կիսելյովին

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր Ռուսաստանի Դաշնության խորհրդում հանդես է եկել չափազանց ուշագրավ ելույթով։ Ելույթն այդ ոչ միայն ուշագրավ է, այլ նաև աննախադեպ։ Մասնավորապես՝ ԱԺ խոսնակը Պետդումայի վերին պալատում նշել է․

«Հարգելի բարեկամներ, ստիպված եմ ափսոսանքով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև գործակցության բարձր և դաշնակցային մակարդակին, և չնայած Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի ջանքին, մեր ռուսաստանցի գործընկերներից ոմանք բառացիորեն նախօրեին դարձել են վառ արտահայտված հակահայկական ակցիայի մասնակից, որը տեղի է ունեցել Բաքվում և ուղղված է եղել ռեգիոնի կայունության և խաղաղության խաթարմանը: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում տվյալ միջոցառմանը հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնախմբի անդամների մասնակցությունը»։

Մինչ ելույթում առկա ուղերձներին անդրադառնալը, խնդրի էության մասին առավել խորքային պատկերացում կազմելու նպատակով փոքրիկ պատմական էքսկուրս իրականացնենք։ Երևի թե գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ Հայաստանի խորհրդարանը խամաճիկի կարգավիճակ է ունեցել։ Այն երբևէ որևէ լուրջ մասնակցություն ու առաքելություն չի ստանձնել պետության ո՛չ ներքին և ո՛չ էլ արտաքին քաղաքականության ձևավորման ու իրականացման գործում։

Եթե ներքին քաղաքականության մեջ բարձրագույն օրենսդիր իշխանությունը հլու-հնազանդ կամակատարի կարգավիճակ ունեցող ու մեխանիկական աշխատանք իրականացնող ինստիտուտ էր, ապա արտաքին քաղաքականությունը, որպես այդպիսին, մշտապես բացակայել է դրա օրակարգից։

Աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մարտահրավերներն ու հիմնախնդիրները երբեք չեն քննարկվել ԱԺ-ում։ Խոսքը, իհարկե, նախկին քաղաքական մեծամասնության՝ ՀՀԿ-ի մասին է, քանի որ ընդդիմությունը միշտ էլ փորձել է համանման խնդիրների վերաբերյալ դիսկուրս կազմակերպել, բայց երկու-երեք պատգամավորների նախաձեռնությունները չէին կարող լուրջ էֆեկտ ունենալ։ Հիմնականում գործել է հետևյալ տրամաբանությունը․ «կնոպկա» սեղմողները չեն կարող ու չպետք է լուրջ հարցեր քննարկեն։

Նշենք նաև, որ ԱԺ խոսնակի պաշտոնը գոնե վերջին երկու տասնամյակներին զբաղեցրել են թույլ ու քաղաքական տեսանկյունից ոչ ինքնուրույն գործիչներ։ Բացառություն էր կազմում միայն Հովիկ Աբրահամյանը, որը ընդամենը ֆեոդալ էր, հանցավոր ռեժիմի մարմնավորողն ու դրան կենդանության շունչ տվողը։ Այսինքն՝ նա էլ չէր կարող հանդես գալ պառլամենտարիզմի ավանդույթների ձևավորման ու կյանքի կոչման դիրքերից։ Փաստորեն, Բաբկեն Արարքցյանից ու Կարեն Դեմիրճյանից հետո Հայաստանը նորմալ ԱԺ նախագահ չի ունեցել։ Պաշտոնն այդ զբաղեցրել են կամ խամաճիկները, կամ էլ ֆեոդալները։

Անշարժության ու անպետքության այսպիսի իրավիճակում բնական է, որ խորհրդարանը ոչ միայն չէր կարող հանդես գալ պետական ու ազգային շահերը մարմնավորողի դիրքերից, այլ նաև պարբերաբար ստորացվելու էր ու նվաստացվեր՝ իր հետ միասին հողին հավասարեցնելով նաև Հայաստանի Հանրապետության շահերն ու հետաքրքրությունները։ Ասվածի վառ վկայությունն է տարիներ առաջ ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի այցելությունը ՀՀ Ազգային ժողով։ Եթե հիշում եք, հեռուստահաղորդավարը հոխորտացել ու ինչպես հարկն է ստորացրել էր պատգամավորներին, նկատողություններ ու սպառնալիքներով լեցուն զգուշացումներ արել։ Այսինքն՝ ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը այնքան անողնաշար ինստիտուտ է եղել, որ նույնիսկ ռուս շարքային պրոպագանդիստը կարող էր նսեմացնել ու հեղինակազրկել դրան։ Ահա սա է եղել մեր իրականությունը, որը ցավալի է այնքանով, որ ստորացվող խորհրդարանի հետ միասին պարբերաբար ստորացվել է նաև մեր ազգային ու քաղաքացիական արժանապատվությունը։

Անկեղծ ասած՝ ես տանել չեմ կարողանում «իրավիճակ է փոխվել» եզրույթը։ Բայց այս պարագայում պարզապես չեմ կարող չգործածել այդ անտանելի արտահայտությունը, իսկապես իրավիճակ է փոխվել, ու դրա արտացոլումը մենք տեսնում ենք ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի ելույթում։

Կիսելյովի այցելությունից հինգ տարի անց Միրզոյանը Պետդումայի վերին պալատում, խորհրդանշական իմաստով, ի վերջո պատասխանում է ռուս պրոպագանդիստի լկտիությանն ու հանդգնությանը՝ շեշտադրելով այն հանգամանքը, որ այսուհետ բոլորը պետք է հաշվի նստեն Հայաստանի բարձրագույն օրենսդիր իշխանության հետ։ Փաստորեն Արարատ Միրզոյանի ելույթում առկա էր հենց այս ուղերձը, որ խորհրդարանը վարչապետից ու կառավարությունից անդին Հայաստանի շահերի ու հետաքրքրությունների պաշտպանն է ու մարմնավորողը։ Սա չափազանց կարևոր ազդակ է։

Բայց չպետք է կարծել, թե Միրզոյանի ելույթը ընդամենը համարձակ պատասխան էր կամ էլ՝ «ուժի ցուցադրություն»։ Երիցս ո՛չ։ Դրանում առկա է շատ ավելի լայն քաղաքական բովանդակություն, որի էությունը հետևյալն է․ խորհրդարանը այլևս գործադիր իշխանության խամաճիկը չէ, և Հայաստանում գործում է իշխանությունների տարանջատման բնական սկզբունքը։ Այսինքն՝ հայկական շահերի սպասարկման տեսանկյունից Մոսկվան ստիպված է գործ ունենալ ոչ միայն վարչապետի ու կառավարության, այլ նաև լեգիտիմ ճանապարհով ձևավորված պառլամենտի հետ, որն ամենևին էլ Փաշինյանի կցորդը չէ։

Սա չափազանց կարևոր նյուանս է հայ-ռուսական փոխհարաբերություններում։ Փաստորեն, Մոսկվան պետք է հաշվի նստի այն հանգամանքի հետ, որ վարչապետ Փաշինյանի վրա ճնշումներ գործադրելով՝ հնարավոր չէ կարգավորել բոլոր խնդիրները, քանի որ ռուսները ստիպված են գործ ունենալ նաև խորհրդարանի, դրա ղեկավարության, ինչպես նաև ընդդիմության հետ։

Ինչպես նախորդ հոդվածում էինք նշել, Հայաստանը արտաքին մարտահրավերներին պետք է դիմակայի իր հզոր ժողովրդավարությամբ ու քաղաքական համակարգի բազմազանությամբ, որտեղ առաջնային պլան է մղված իշխանությունների տարանջատման սկզբունքը։ Սա է մեր պետության շահը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում