Բրիտանական մամուլը քննարկում է շշուկներն այն մասին, թե Միացյալ Թագավորության նախկին վարչապետ Թոնի Բլեերը գայթակղել է Վենդի Դենին՝ մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի կնոջը:
Քննարկումների առիթ է դարձել Դենի օրագրի հատվածը, որը հայտնվել է մամուլի ձեռքում: Դենը գրում է, որ կարոտում է ոմն Թոնիի, հիանում նրա մարմնով, ոտքերով, մաշկով ու աչքերով, ինչպես նաև կրքով: Նշենք, որ Բլեերը նույնպես ամուսնացած է:
Թոնի Բլեերի ընկերներն ու գործընկերները շտապել են հայտարարել, որ նա չի դավաճանել իր ընկեր Մերդոկին և կնոջը, սակայն միանգամից ի հայտ են եկել Մերդոկների մասնավոր ռանչոյում նրանց գաղտնի հանդիպումների ականատեսներ:
The Guardian-ի տվյալներով՝ Մերդոկը հավատում է շշուկների ճշմարտացիությանը:









































