Երեկ Հուդզոնում հայտնաբերվել է նյույորքցի դիզայներ Միշել Սավոյայի դին՝ հայտնում է New York Post-ը:
Նախօրեին դիզայների ընկերները հայտարարել էին, որ Սավոյան անհետացել է իր զբոսանավի վրա կազմակերպված երեկույթից հետո: Նա կապի մեջ չէր 2 օր ու չէր գնացել իր սիրած աղջկա հետ Սուրբ Վալենտինի օրը ընթրելու:
Ոստիկանները ենթադրում են, որ դիզայները հարբած ընկել է զբոսանավից:
Սավոյան Ռոբերտ դե Նիրոյի, Ռիկի Մարտինի, Միկի Ռուրկի և այլ հանրահայտ անձանց հագուստների հեղինակն է:















































