Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը առաջարկել է Երուսաղեմը դարձնել Իսրայելի ու Պաղեստինի ընդհանուր մայրաքաղաք պաղեստինա-իսրայելական հակամարտության վերջնական կարգավորման համատեքստում, հայտնում է Associated Press-ը:
Նրա մտահղացմամբ՝ Արևելյան Երուսաղեմը պետք է դառնա Պաղեստինի մայրաքաղաք, սակայն միաժամանակ մնա բաց ու չկիսված քաղաք:
«Հարկավոր չէ կիսել Երուսաղեմը: Քաղաքը պետք է բաց լինի պաղեստինցիների ու իսրայելցիների համար: Դրանում է համատեղ ապրելու էությունը»,- ասել է Աբասը իսրայելցի ուսանողների հետ հանդիպմանը Ռամալլահի իր նստավայրում:










































