Սիրիայում նավթի արդյունահանումը 2011թ. քաղաքացիական պատերազմից սկած կրճատվել է 96%-ով, հաղորդում է Agence France-Presse-ը:
Համապատասխան հայտարարությունը երեքշաբթի օրը արել է երկրի էներգետիկայի նախարար Սուլեյման Ալ-Աբասը: Նա հիշեցրել է, որ նավթահորերի մեծ մասն այս պահին գտնվում է զինված ընդդիմության վերահսկողության տակ:
Ալ-Աբասի գնահատականներով՝ Սիրիան ամեն օր 14 հազար բարել նավթ է արդյունահանում: Պատերազմից առաջ այդ թիվը 385 բարել էր կազմում:
Նախարարը նավթարդյունահանման անմխիթար իրավիճակի համար մեղադրել է «ահաբեկչական հարձակումներին, Արևմուտքի պատժամիջոցներին և Սիրիայի հետ հարաբերությունները խզող ատասահմանյան ընկերություններին»:








































