IKEA-ն պատրաստվում է վարագույրների արտադրություն թողարկել, որոնց կտորը բաղկացած կլինի հանքային տարրերից։ Այդ տարրերը չեզոքացնում են փոշին կամ ոչ հաճելի բույրերը։ Վարագույրները անվանվել են Gunrid։ Այդ մասին գրում է versiya.info-ն։

Վարագույրի արտաքին շերտը մշակված է ֆոտոկատալիկտիկ հանքանյութով, որը ոչնչացնում է աղտոտիչների կառուցվածքը, այն պահին, երբ նրա միջով լույս է թափանցում։ Այդ ձևով վարագույրը թույլ է տալիս տան անդամներին մաքուր պահել օդը իրենց բնակավայրերում։
Gunrid-ը վաճառքի կհանվի հաջորդ տարի։







































