Նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին հայտարարած սենատոր Բեռնի Սանդերսը CNN-ին ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախընտրական բանավեճին ստի դետեկտոր է բերելու, եթե այդպիսիք տեղի ունենան:
Սենատորին հարցրել են Թրամփի հետ նախագահական բանավեճերին հնարավոր մասնակցության մասին, ինչին Սանդերսը պատասխանել է, որ պատրաստվել է:
«Մենք մեզ հետ ստի դետեկտոր կվերցնենք»,- ասել է Սանդերսը:
Նա Թրամփին «պաթոլոգիկ ստախոս» է անվանել, որը «պետք է բացահայտվի»: Ըստ քաղաքական գործչի, նա բարեկամներ ունի պահպանողականների շրջանում, իսկ նրանց միջև տեսակետների տարբերությունը «կոչվում է ժողովրդավարություն»:











































