«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավի Էրնանդեսը կարծում է, որ 2011/12թթ. մրցաշրջանում «Չելսի»-ին Չեմպիոնների լիգայի գավաթակիր դառնալու գործում մեծապես օգնեց բախտի գործոնը:
« «Չելսի»-ն դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր, բայց, համոզված եմ, նրանք լավ ֆուտբոլ չցուցադրեցին: Ճիշտ է, օրինական հաղթանակ տոնեցին, սակայն կարծում եմ, որ նրանք շատ հաջողակ էին:
Երբ «Բավարիա»-ն դուրս մղեց մեզ պայքարից, նրանք լիովին արդարացի առավելության հասավ, և այդ առիթով խոսելու ոչ մի տեղ չթողեցին: Բայց երբ մենք ճանապարհը զիջեցինք «Չելսի»-ին, մեզ համար դա շատ, շատ հիասթափեցնող էր:
Մենք ավելի ուժեղ էինք, խաղին մոտեցել էինք ճիշտ տրամադրվածությամբ, հաղթում էինք 2:0 հաշվով և մեկ խաղացողի առավելություն ունեինք: Մեզ պարզապես մնում էր հանդիպումը տրամաբանական ավարտին հասցնել: Դա անտանելի զգացում էր, այդ պարտությունն արդարացի չէր»,- Չավիի խոսքերը մեջբերում է The Telegraph-ը:







































