Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պնդմամբ` դատական ակտերը կայացվել և կայացվում են առանց ճնշումների

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին պնդում է, որ թե նախկին, թե ներկա իշխանությունների օրոք Վերաքննիչ քրեական դատարանում դատական ակտերը կայացվել և կայացվում են առանց ճնշումների: Լրագրողների հետ զրույցում Ռշտունին նշեց, որ իր համար շատ արտասովոր են այն խոսակցությունները, թե, իբր Բաղրամյան, 26-ից (Հայաստանի Հանրապետության վարչապետի նստավայրը- խմբ.) եղել են զանգեր, և իրենք առաջնորդվել են Բաղրամյան 26-ի զանգերով, այսօր էլ իրենց նկատմամբ կան ճնշումներ զանգերի միջոցով:

«Կարող եմ պնդել, որ ինձ զանգեր չեն եղել, և այս դատարանում դատավորներն առաջնորդվել բացառապես օրենքով և ղեկավարվել Սահմանադրությամբ: Դատավորին ուղղորդելու, ցուցումներ տալու անհրաժեշտությունն այսօր բացակայում է: Դրա մասին են վկայում հատկապես վերջին տարիներին դատարանների կողմից կայացվող արդարացման դատական ակտերը և, կարծում եմ, դա կարևոր ցուցանիշ է գնահատելու, թե դատարանները ինչքանով են անկախ գործում»,- ընդգծեց Ռշտունին:

Ըստ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի` որքան էլ փորձեն դատավորների ազդեցություն գործադրել, որքան էլ ուղղվածություն լինի կամ ցանկություն լինի դատարանների վրա ճնշում գործադրելու, դատավորը չի ճնշվի և չի ուղղորդվի, եթե ունի կամային հատկանիշներ:

«Դատավորի համար կամային հատկանիշները պարտադիր են, քանի որ նա խնդիր ունի ամենօրյա մարդկանց սուր հարցերի հետ։ Հատկապես վերաքննիչ դատարանում այդ հարցերը ավելի են սուր դառնում, քանի որ մարդիկ չգտնելով իրենց հարցերի պատասխանները առաջին ատյանի դատարաններում, այդ հարցը բարձրացնում են նաև վերադաս ատյանում: Եթե դատավորը ի զորու չէ կամ ի վիճակի չէ մարդկանց խնդիրներին լուծում տալու, ղեկավարվելով սահմանադրությամբ և օրենքներով, իհարկե, չկորցնելով իր ներքին համոզմունքն ու խիղճը, այո, նման անձանց նկատմամբ հնարավոր է ճնշում գործադրել կամ նրանց ուղղորդել»,- եզրափակեց Ռշտունին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում