Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը այսօր կմեկնի Վիեննա՝ հանդիպելու «վեցյակի» միջազգային միջնորդների հետ՝ քննարկելու միջուկային ծրագիրը, հայտնում է ISNA գործակալությունը:
Իրանի ԱԳՆ ղեկավարը ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի ու «վեցյակի» ներկայացուցիչների հետ կքննարկի վերջին քայլերը, որոնք արվելու են Ժնևում ընդունված գործողությունների համատեղ ծրագրի շրջանակներում:
Ավելի վաղ Զարիֆը Իրանի պետական հեռուստատեսության եթերում Վիեննայում կայանալիք բանակցությունները դժվար է բնութագրել:









































