Պակիստանում հաստատել են այս փաստը:
Հնդկաստանի պաշտոնատար անձինք հաստատել են երկրի ռազմական օդուժի կողմից Պակիստանի տարածքում զինյալների օբյեկտների ուղղությամբ հարվածներ հասցնելու փաստը, փետրվարի 26-ին հաղորդել է Al Arabia-ն:
«Այսօր առավոտյան ռազմական օդուժը հարված է հասցրել ահաբեկիչների ճամբարներին և լիովին ոչնչացրել դրանք»,- ասվում է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում:
Իսլամաբադում արձագանքել են իրավիճակին՝ հաստատելով ագրեսիայի փաստը: Պակիստանի ինքնաթիռները օդ են բարձրացել, որպեսզի կանխեն հակառակորդի ռազմական օդուժի ներթափանցումը երկրի տարածք, ինչից հետո հնդիկ օդաչուները հեռացել են երկրի օդային տարածությունից:
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ: Հակասությունները սրվել են փետրվարի 14-ին Հնդկաստանի Քաշմիր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով, որի արդյունքում 40 զինծառայող է զոհվել: Պաշտոնական Նյու Դելին մեղադրել է Պակիստանին ահաբեկիչներին աջակցելու մեջ:








































