Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Արման Բաբաջանյան․ Հայաստանը «բրենդավորելու» ժամանակը

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Տնտեսության համաչափ զարգացման, առավել ևս՝ տնտեսական հեղափոխության իրականացման համար Հայաստանին անհրաժեշտ են օտարերկրյա ներդրումներ։ Առանց այդ ներդրումների ցանկացած նպատակ կմնա սոսկ որպես բարի ցանկություն։ Իր հերթին օտարերկրյա ներդրումների համար անհրաժեշտ է, որպեսզի այլազգի գործարարը, ներդրողը հստակ պատկերացում ունենա՝ ինչպիսի երկրի հետ գործ ունի, որտեղ է պատրաստվում ներդնել իր գումարները։ Այլ խոսքով՝ չափազանց կարևոր է, թե ինչ յուրահատկությամբ կամ ինչ ապրանքանիշով՝ բրենդով է Հայաստանը ներկայանում կամ ներկայանալու աշխարհին։ Դա մի կողմից՝ ցույց կտա, թե ինչ է սպասվում օտարերկրյա ներդրողին մեր երկրում, մյուս կողմից՝ կուղենշի, թե մրցակցության ու մրցունակության ինչ տարբերիչ կողմեր ունի Հայաստանը։ Այս հարցը օրակարգում եղել է տարիներ, տասնամյակներ շարունակ։ Ջերմուկ, կոնյակ, ծիրան… տարբեր փուլերում այս և այլ ապրանքներ փորձ է արվել դարձնել որպես Հայաստանի բրենդ։ Գրեթե բոլոր փորձերը դատապարտվել են անհաջողության, քանի որ դրանցով հնարավոր չի եղել Հայաստանը գրավիչ դարձնել աշխարհի համար։

Թավշյա հեղափոխությունից հետո նոր իշխանությունը փորձեց հեղափոխությունը ներկայացնել որպես Հայաստանի բրենդ՝ մասամբ նաև ելնելով նրանից, որ հեղափոխության միջոցով Հայաստանը հայտնվել էր միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Սակայն հեղափոխությունը չէր կարող դառնալ և չդարձավ Հայաստանի ապրանքանիշ, քանի որ այն որքան էլ հետաքրքիր էր որպես քաղաքական իրադարձություն, այդուհանդերձ բավարար չէր տնտեսական հետաքրքրություն առաջացնելու համար։ Այսպիսով, մենք դեռևս չունենք այն ապրանքանիշը, այն կռվանը, որով օտարերկրյա բիզնեսին ու կապիտալին կարող ենք հրապուրել դեպի Հայաստան։

Զուգահեռաբար մենք չունենք նաև այն ապրանքը կամ ապրանքները, որոնք կարող ենք ներկայացնել որպես Հայաստանի յուրահատկության արտահայտություն։ Այո, կան մի շարք գործոններ, որոնք Հայաստանը որոշ չափով կարող են գրավիչ դարձնել օտարերկրյա ներդրումների համար։ Դրանցից են, օրինակ, էժան աշխատուժը, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացած ենթակառուցվածքը, զբոսաշրջությունը և այլն։ Որոշ չափով գրավիչ լինելով՝ այդուհանդերձ, այդ գործոնները ևս բավարար չեն Հայաստանը հրապուրիչ վայր դարձնելու համար։ Չմոռանանք նաև, որ համանման գործոններով մենք ունենք այնպիսի մրցակից, ինչպիսին Չինաստանն է։

Հայաստանի բրենդինգը չափազանց կարևոր ու արդիական հիմնախնդիր է։ Դրանով պետք է զբաղվի առաջին հերթին գործադիր իշխանությունը, սակայն այդ գործում պետք է ներդրում ունենանք բոլորս՝ գաղափարներով, քննարկումներով, առաջարկություններով։ Հայաստանի բրենդինգի հարցը պետք է դարձնել հանրային դիսկուրսի մաս և, ներգրավելով բոլոր շահառու ու շահագրգիռ կողմերին, պետք է գտնել արդյունավետ լուծումներ։ Իրականում Հայաստանն ունի բազմաթիվ առանձնահատկություններ, միայն իրեն բնորոշ գծեր, որոնք պետք է ճիշտ և աշխարհին հասկանալի լեզվով ներկայացնել աշխարհին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում