«Ռեալ»-ի պաշտպան Պեպեն խոսել է Իսպանիայի Լա Լիգայի 24-րդ տուրի շրջանակներում «Խետաֆե»-ի դեմ այսօր կայանալիք հանդիպումից իր սպասելիքների մասին:
«Այժմ «Ռեալ»-ի համար Լա Լիգայի ամեն խաղ փոքր եզրափակիչ է: Մրցաշրջանը շուտով դուրս կգա եզրափակիչ հատված, և յուրաքանչյուր կորցրած միավոր արդյունքում կարող է ճակատագրական լինել: Մրցակիցներն ուժեղ են, նրանք անընդմեջ հաղթանակներ են տոնում, հազվադեպ են միավորներ կորցնում: Մենք պետք է շարունակենք այս պայքարը, իսկ երբ գա դեմ առ դեմ հանդիպումների ժամանակը, մեր հնարավորությունը բաց չենք թողնի:
Չեմ կիսում այն կարծիքը, որ «Խետաֆե»-ին հաղթելը մեզ համար հեշտ է լինելու: Վերջին տարիներին այս թիմն արդեն միավորներ խլել է մեզնից: Չպետք է թուլացնել զգոնությունը»,- Պեպեի խոսքերը մեջբերում է Marca-ն:







































