Արևելաանգլիական համալսարանի գիտնականները մի շարք հետազոտություններից հետո պարզել են, որ տարբեր մարդիկ միրգն ու բանջարեղենը յուրովի են յուրացնում: Պատճառը ֆլավոնոիդների` հակաօքսիդանտների վերամշակման տարբեր աստիճաններն են:
Այսպիսով, առողջությանը հետևող շատ մարդիկ, հնարավոր է, ստիպված կլինեն ավելի շատ միրգ, բանջարեղեն ուտել, որպեսզի բավարար չափով ստանան անհրաժեշտ վիտամիններն ու օգտակար նյութերը, գրում է Kedem.ru-ն:






































