Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասին։ Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում։
«Շատ շնորհակալություն՝ Իրանի թանկ և համարձակ ժողովրդի ու նրա իշխանությունների մեծահոգության համար՝ վերջին 67 ամսվա ընթացքում։ Ես անկեղծ ներողություն եմ խնդրում ծառայությունը շարունակել ունակ չլինելուս և ծառայության ժամանակ բոլոր թերությունների համար։ Երջանիկ և արժանապատիվ եղեք»,-հայտարարել է Զարիֆը։
Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակ Աբաս Մուսավին հայտարարել է, որ տեղյակ չէ Զարիֆի հրաժարականի հնարավոր պատճառների մասին։ Նա նաև հաստատել է, որ Զարիֆի Instagram-ի էջն իրական է և ցանցահենների հարձակման չի ենթարկվել։
Նշվում է, որ այդ կապակացությամբ նախագահ Հասան Ռուհանին որոշում դեռ չի կայացրել։










































