Վտանգավոր հիվանդությունների զարգացման պատճառը բջջային հեռախոսները չեն, ինչպես համարվում էր նախկինում:
Այսպիսի եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները, որոնք 11 տարի ուսումնասիրել են բջջային հեռախոսների ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա: Փորձերը ցույց են տվել, որ այդ տեխնիկան առողջության համար վնասակար չէ:
Պարզվել է՝ կապ չկա լեյկեմիայի և այլ ուռուցքային հիվանդությունների ու բջջային կապի ճառագայթումների միջև, դրանք չեն ազդում նաև հղիների վրա: Այս մասին տեղեկացնում է Delate.info կայքը:
Կալիֆոռնիացի գիտնականներն ապացուցել են, որ 50 տարեկանից փոքր մարդկանց դեպքում կաթվածի ռիսկը 3 անգամ մեծացնում են գլխի և պարանոցի վնասվածքները:







































