Իրաքում արմատական շիա իմամ Մուքթադա Սադրը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին: Այս մասին նա հայտնել է ձեռագիր գրված գրությամբ, որը տեղադրված է նրա անձնական կայքում՝ հաղորդում է BBC-ն:
Գրությունում նշվել է, որ նա ապագայում չի նախատեսում պետական պաշտոններ զբաղեցնել կամ խորհրդարանում ներկայացուցիչներ ունենալ:
Շիա իմամը հայտնի է դարձել 2003-ին՝ Իրաք ամերիկյան զինծառայողների ներխուժումից հետո: Նրա ստեղծած «Մահդիի բանակը» հաջողությամբ դիմակայել է ամերիկացի զինծառայողներին և նրանց զգալի կորուստներ հասցրել:






































