ԱՄՆ դիվանագիտական կորպուսում կարիերա սկսելու ցանկություն ունեցող ամերիկացիների թիվը նվազել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջին երկու տարվա կառավարման ընթացքում, հասնելով 2008-ի ամենացածր մակարդակին: Այս մասին են վկայում NBC News-ի կողմից պետդեպարտամենտից ստացված տվյալները:
Չնայած այն հանգամանքին, որ Թրամփի անկանխատեսելի արտաքին քաղաքականությունը մտահոգություն է առաջացնում պետդեպարտամենտի որոշ աշխատակիցների շրջանում, ինչպես նաև հանգեցրել է որոշ բարձրաստիճան դիվանագետների հրաժարականին, նման անկման պատճառը մնում է անհայտ, նշում է հեռուստաալիքը:

«Դիվանագիտական կորպուսի վետերանները» մտահոգված են, որ նման միտման շարունակականությունը կարող է վտանգել պետդեպարտամենտի գործառույթները, որը պատասխանատու է արտասահմանում Ամերիկայի շահերի պաշտպանության համար:
Միևնույն ժամանակ, պետքարտուղարության ներկայացուցիչները հայտարարել են, որ անհանգստության պատճառ չեն տեսնում, հաղորդում է NBC-ն:






































