Monday, 13 07 2026
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
22:30
Հորմուզի նեղուցը բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց նրա. Թրամփ
Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից
22:10
«Մանչեսթեր Յունայթեդը» մոտ է Տիլեմանսի տրանսֆերի իրականացմանը
Իսրայելը Թուրքիային չի կարող չհամարել պոտենցիալ հակառակորդ. F-35-ը նրան կդարձնի ավելի ագրեսիվ
21:50
«Մենք նեղուցը պահպանում էինք ձրի, բայց հիմա գումար կվաստակենք». Թրամփ
Սամվել Կարապետյանը դատարկ հայտարարությունների չեմպիոն է․ մեկ հոդաբաշխ միտք չի հայտնել
21:30
Եվրոպայում արտակարգ շոգի պատճառով առնվազն 10 հազար մարդ է մահացել
Անկլավների փոխանակում չի լինելու. Առանց Հայաստանի հնարավոր չէ երկաթուղային ապաշրջափակում
21:09
Մեծ Բրիտանիան ԻՀՊԿ-ն կդասակարգի որպես ազգային անվտանգության համար սպառնալիք. ներքին գործերի նախարար
Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը անվտանգային միջավայրի օպտիմալացումն է
20:50
Սաուդյան Արաբիան հարվածել է Սանայի օդանավակայանին
Վերացվել է «Կաչոտա» արտադրատեսակի արտադրության կասեցումը
20:30
Իսրայելի գաղտնի գործողությունը՝ Ահմադինեժադի մասնակցությամբ. NYT
Հայաստան կներթափանցեն սառը օդային հոսանքներ. Սուրենյան
20:10
ՖԻՖԱ-ի թանկարժեք տոմսերը՝ եզրափակչից առաջ
Զգուշացում․ «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» առաջարկները կեղծ են
19:50
Զելենսկին Գերագույն ռադա է ներկայացրել օրինագծեր ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին
Պռոշյան համայնքում կասեցվել է հեղուկ գազի վաճառքով զբաղվող ընկերության գործունեությունը․ ՇՎՏՄ
19:30
Լապորտան հերքել է Ռաֆինյայի հնարավոր հեռանալու մասին լուրերը
19:20
«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ
19:10
Բանգկոկի բարերից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 27 մարդ է զոհվել
Ծեծել են և փորձել են սպանել «Բգո-ին․ վեճը ծագել է երկար ձեռքսեղմումից
Սևանա լճի մակարդակը անցյալ տարվա նույն օրվա համեմատությամբ բարձր է 14 սմ-ով․ Լևոն Ազիզյան
18:50
Էբոլա վիրուսը տարածվել է Կոնգոյի ևս երկու նահանգում
Ավտովթարի հետևանքով մահացել է 7 ամսական երեխա
Անտառային հրդեհ նկատելու դեպքում զանգահարեք 1-07

Թեհրանն ու Երևանը վախեցրել են Բաքվին

Ադրբեջանական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել փետրվարի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցը: Այցը, սակայն, ուշադրության կենտրոնում է հայտնվել բավականին ուշագրավ համատեքստում:

Բանն այն է, որ ադրբեջանական մեդիան ծավալուն տագնապ է հնչեցրել Իրանի «ծավալապաշտական» նկատառումների առնչությամբ՝ անդրադառնալով օրերս Իրանի Իսլամական հեղափոխության 40-ամյակի հոբելյանին այդ երկրի նախագահ Հասան Ռոհանիի ելույթի այն հատվածին, որտեղ Իրանի նախագահը խոսել է պատմականորեն կորսված տարածքների մասին, այդ թվում՝ Իրանի հյուսիսային շրջանների: Ադրբեջանական քարոզչամիջոցներից մեկի՝ minval.az-ի հեղինակը նշում է, որ բոլորի համար պարզ է, թե խոսքն ինչի մասին է՝ Ադրբեջանի: Ադրբեջանական քարոզչամեքենան այդ համատեքստում հանգամանալից անդրադառնում է Բաքվի հանդեպ Իրանի անբարյացակամ քաղաքականության նրբերանգներին և այդ համատեքստում էլ դիտարկում հայ-իրանական բարեկամական հարաբերությունն ու հիշատակում, որ առաջիկայում սպասվում է Փաշինյանի այցը Իրան:

Այն, որ ադրբեջանա-իրանական հարաբերությունը գտնվում է, մեղմ ասած, հարաբերականության տիրույթում, ու չնայած սերտ տնտեսաքաղաքական գործակցությանը՝ թե՛ Բաքուն, թե՛ Թեհրանը, մեղմ ասած, անվստահություն ունեն միմյանց նկատմամբ, քաղաքագիտական հարթության վրա վաղուց նորություն չէ: Մեկ անգամ չէ, որ Ադրբեջանը պաշտոնական մակարդակում ակնարկներ է արել երկրում իսլամական ծայրահեղականության առկայության առիթով՝ անուղղակի, խեթ «հայացք» ուղղելով Իրանի կողմ:

Այս դեպքում հատկանշական է, որ հերթական անդրադարձը տեղի է ունենում Հայաստանի վարչապետի՝ Իրան կատարելիք այցի շեմին և առաջացնում հարց՝ Ադրբեջանի տագնապն ուղղակի պրոֆիլակտիկա՞ է, թե՞ Բաքվում կան լուրջ մտավախություններ, որ Հայաստանի վարչապետի թավշյա հեղափոխությունից հետո առաջին այցը Թեհրան կարող է իրապես նշանակալի կետ լինել Հայաստան-Իրան հարաբերության խթանման համար: Այցը սպասվում է իրապես մեծ հետաքրքրությամբ՝ հաշվի առնելով այն, որ պաշտոնական Թեհրանը արդեն տարիներ շարունակ պարբերաբար հաղորդագրություններ է հղում Հայաստանի իշխանությանը՝ ակնարկելով հայ-իրանական հարաբերությանը նոր շունչ և հեռանկար հաղորդելու համար:

Ակնառու է, որ հայ-իրանական հարաբերությունը չունի ռազմավարական խորություն, թեև կա դրա ահռելի ներուժ: Ներկայումս հենց դա է երկկողմ հարաբերության առանցքային խնդիրը՝ տալ դրան ռազմավարական խորություն՝ սկսելով քայլել եղած ներուժը կապիտալիզացնելու ուղղությամբ՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական բնույթի հեռանկարային նախաձեռնությունների և գաղափարների շրջանառմամբ: Ի վերջո, եթե մինչ թավշյա հեղափոխությունը դիտարկվում էր Իրանի հետ հարաբերության խորացման առումով Հայաստանի ինքնիշխանության խնդիրը, կախվածությունը Ռուսաստանից, ապա թավշյա հեղափոխությունից հետո կա այդ խնդիրը հաղթահարելու մեծ ներուժ, և այդ իմաստով Իրանի հետ հարաբերության նոր շունչն ու ռազմավարական խորություն ձևավորելու գործընթացը կարող են լինել նաև Հայաստանի ինքնիշխանության ինդիկատորներից մեկը:

Իհարկե, նոր իրավիճակում կա նոր խնդիր՝ ԱՄՆ վարչակազմի քաղաքականությունն Իրանի հանդեպ: Սակայն այստեղ նախ՝ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ ԱՄՆ-ին ներկայացվել է Հայաստանի մոտեցումը, ու Բոլթոնի հետ հանդիպմանը լիովին ընդունվել են Իրանի հետ հարաբերության կարևորության Երևանի փաստարկները, և բացի այդ էլ, Հայաստան-Իրան հարաբերության առումով ԱՄՆ-ը կարող է ըմբռնման խնդիր ունենալ մեկ դեպքում՝ կասկած ունենալու դեպքում, որ դա Հայաստան-Իրան հարաբերությունը չէ, այլ Հայաստանի միջոցով որևէ երրորդ կողմի՝ տվյալ դեպքում Ռուսաստանի հարաբերություն:

Մյուս կողմից՝ այդ հարաբերակցությունն է նաև պատճառը երկկողմ հարաբերության ռազմավարական խորության բացակայության համար, քանի որ Իրանն էլ ունի Հայաստանի հետ հարաբերությունը խորացնելու հարց՝ ինքնիշխան Հայաստանի հետ, որովհետև այդ Հայաստանը կարող է Իրանի համար լինել ռազմավարական առումով հետաքրքիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում