Ամերիկյան Գլենդեյլ քաղաքի Մերիլենդ պողոտան վերանվանվել ու կոչվել է Արցախի պողոտա: Այս որոշումը կայացվել է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի ղեկավար Զարեհ Սինանյանի ու քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱԺ պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
«Արցախի պողոտան՝ Գլենդելի կենտրոնում: Նախորդ տարվա սեպտեմբերին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի կենտրոնական պողոտաներից մեկը վերանվանվեց, և այսօր այն կոչվում է Արցախի պողոտա:
Գլենդելի քաղաքային խորհուրդը, քաղաքապետ Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, միաձայն կողմ էր քվեարկել Ուիլսոն և Հարվարդ փողոցների միջև գտնվող Մերիլենդ պողոտան Արցախի փողոց վերանվանելու գործընթացն իրականացնելու օգտին»,- Արցախի պողոտայի սկզբնամասում արված լուսանկարները մակագրել է նա:










































