Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի ավստրալացի նմանակին, որը որպես Հովարդ X է ներկայացել, արտաքսել են Վիետնամից՝ ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովի նախօրեին, փոխանցում է Reuters-ը։
Նմանակի խոսքով՝ արտաքսելուց առաջ Վիետնամի իշխանություններն իրեն ոչ երկար ժամանակով ձերբակալել են։
«Հյուսիսկորեացիները հումորի զգացում չունեն։ Սատիրան հզոր զենք է ցանկացած բռնապետության դեմ»,-ասել է Հորվարդ X-ը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովը տեղի կունենա փետրվարի 27-28-ին, Վիետնամի մայրաքաղաք Հանոյում։












































