Թայվանի նախկին նախագահ Դենհուեյ Լին մեղավոր է ճանաչվել կաշառակերության և պետական միջոցների յուրացման մեջ: Նշվում է, որ երկրի երկրորդ նախագահը երկիրը թալանել է 1988-2000 թթ.: Դատախազությունն ապացուցել է, որ պաշտպանության նախարարության բյուջեից գողացվել է 7.79 միլիոն դոլար:
Քննիչը հայտարարել է. «Որպես երկրի ղեկավար՝ Դենհուեյը պետք է օրինակ դառնար բոլորի համար: Չնայած նրա հանցանքներին՝ մենք հաշվի կառնենք նրա տարիքը և ժողովրդի առջև ունեցած վաստակը և նրա համար համապատասխան պատիժ կսահմանենք»: Դենհուեյն այժմ 88 տարեկան է:
Նրա հաջորդը` Չեն Շույբյանը, նույնպես մեղավոր էր ճանաչվել կաշառակերության մեջ և հիմա դատապարտված է 17 տարվա ազատազրկման:









































