Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Ինչո՞ւ իշխանությունները չեն ուզում փոխել Սերժ Սարգսյանի «հագով կարած» սուպերվարչապետական համակարգը

Սահմանադրական փոփոխությունների հարցը դարձել է հասարակական-քաղաքական տարբեր շրջանակների քննարկման առարկան։ Ընդ որում՝ իշխանության առանձին ներկայացուցիչներ այդ փոփոխությունների հնարավորությունը չեն բացառում, բայց ինչ վերաբերում է սուպերվարչապետական համակարգի վերացմանը, դա այս պահի դրությամբ իշխանությունների առաջնահերթությունը չէ։

«Սուպերվարչապետության հարցը հրատապ չէ, մենք կապիտալիզացնում ենք հեղափոխությունը»,- նման կարծիք էր օրերս մեր լրատվամիջոցի հետ զրույցում հայտնել «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով, մինչդեռ, հեղափոխությունը կապիտալիզացնելու մեջ մտնում է նաև սուպերվարչապետությունից հրաժարվելը: «Հիշեցնեմ՝ հեղափոխության պատճառներից մեկն այն էր, որ Սերժ Սարգսյանը «իր հագով կարելով» Սահմանադրությունը՝ իր դեմ հանեց հասարակության զգալի մասին. նա տարրականորեն ուզուրպացիայի էր ենթարկում իշխանությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Համբարյանի՝ հեղափոխության պատճառը ոչ միայն երկրի սոցիալ-տնտեսական վիճակն էր, այլև այն բեսպրեդելը, որը սերմանել էր Սերժ Սարգսյանը՝ սկզբում սուպերնախագահությամբ, հետո՝ սուպերվարչապետությամբ. «Այնպես որ, ես բացարձակ համաձայն չեմ պարոն Իգիթյանի այդ խոսքերի հետ»։

Համբարյանի խոսքով՝ հեղափոխության կապիտալիզացիայի համար իշխանությունները տասը ամիս ժամանակ են ունեցել, բայց հասարակությունը որևէ դրական արդյունք չի զգացել. «Հիմա պետք չէ կեղծ օրակարգ ստեղծել ու ասել, որ սուպերվարչապետության հարցը հրատապ չէ։ Դա հրատապ խնդիր է։ Ես միշտ ասել եմ, հիմա էլ նշեմ՝ մեր երկիրն ընդհանրապես պատրաստ չէ խորհրդարանական կառավարման համակարգին. խորհրդարանական համակարգ ունեն այն երկրները, որտեղ ժողովուրդները քաղաքականապես գրագետ են, ու այդ երկրներում կուսակցական շինարարությունն ավարտված է։ Մեր երկրում հասարակությունը աջակողմյան ու ձախակողմյան կուսակցություններն իրարից չի տարբերում, գնում ընտրում է անհատին և ոչ այդ կուսակցության ծրագիրը»։

Թե ինչու իշխանությունները չեն ուզում հրաժարվել սուպերվարչապետական համակարգից, ըստ Համբարյանի, ունի հետևյալ բացատրությունը. «Գյումրեցիներն այսպիսի խոսք ունեն՝ «համն ընկել է բերանները», ունեն ահռելի մեծ իշխանություն, ինչո՞ւ պետք է հեշտությամբ հրաժարվեն սուպերվարչապետությունից, որի շնորհիվ վերահսկողություն կա ոչ միայն գործադիրի, այլ նաև օրենսդիրի վրա. ամբողջ ուժային բլոկը վարչապետին է ենթարկվում»։

Համբարյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը նաև զգում է, որ իր ձևավորած կառավարությունը բավականին թույլ է, շատ դեպքերում՝ ոչ պրոֆեսիոնալ, և այս համակարգի պահպանմամբ հնարավոր ֆորս-մաժորների ժամանակ իշխանությունը կկարողանա իր ձեռքերում պահել»։

Փորձագետ Արմեն Վարդանյանը մասամբ համաձայն է իշխանությունների այն տեսակետի հետ, որ Սահմանադրությունն անընդհատ փոխելը որևէ լավ բանի չի բերում։ Բայց ըստ նրա՝ նաև ակնհայտ է, որ որոշ փոփոխությունների կարիք կա: «Կարելի է այժմ դիսկուրս սկել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, մի քանի տարի պատրաստվելուց հետո նոր իրականացնել՝ մանավանդ, որ իշխանության ներսում էլ կա տեսակետ, որ փոփոխությունները պետք են»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Միևնույն ժամանակ Վարդանյանը հիշեցնում է՝ ներկայիս իշխանությունները նախկինում քննադատում էին սուպերվարչապետական համակարգը, քանի որ խորհրդարանին հաշվետու չեն ոստիկանությունն ու ԱԱԾ-ն. «Սա որոշակի խնդիրներ է առաջացնում ժողովրդավարության համար։ Կան վտանգներ, որ հետագայում վարչապետը չափից շատ լիազորություններ կունենա։ Ես համաձայն եմ այն ընդդիմադիրների հետ, որոնք պահանջոմ են, որ ուժայինները դառնան նախարարություններ ու լինեն ԱԺ-ի վերահսկողության ներքո: Նախարարները ամեն շաբաթ գալիս են ԱԺ, իսկ ահա ոստիկանապետն ու ԱԱԾ-ն շատ հազվադեպ են հաշվետվություն ներկայացնում խորհրդարանին, և մեծ հաշվով հասարակությունն այնքան էլ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում այդ կառույցներում։ Օրինակ՝ ԱԱԾ-ն փակ կառույց է ու շատ հարցերի պատասխաններ հնարավոր չի լինում ստանալ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում