Այսօր Նեպալում ռադարներից անհետացել է 14 ուղևորով ուղևորատար ինքնաթիռ:
Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով France-Presse գործակալությանը:
Nepal Airlines ավիաընկերության ինքնաթիռը դուրս է եկել Փոքհարա քաղաքի օդանավակայանից:
«Թռիչքից 15 րոպե հետո ինքնաթիռն անհետացավ»,- գործակալությանը հայտնել է օդանավակայանի ներկայացուցիչը: