Սանկտ-Պետերբուրգում Լենինգրադի մարզի զորակոչային գրասենյակի դիմաց պատերազմի դեմ ուղղված ակցա է տեղի ունեցել:
Ֆեմինիստուհիները շենքի մոտ են բերել բարուր հիշեցնող փաթեթներ, որոնցում նորածինների փոխարեն հում միս է եղել:
https://www.youtube.com/watch?v=z_ThtM8lRdY
Ըստ «Դոժդ»-ի, ակցիայի մասնակիցները, որը կազմակերպվել էր Հայրենիքի պաշտպանի օրը, փորձել են ցույց տալ, որ Ռուսաստանում հայրենիքի «պաշտպաններին» բացառապես որպես «թնդանոթի միս» են օգտագործում:
«Կանանց ստիպում են միս ծննդաբերել, որը պետությունը հաճույքով ուտում է»,- ակցիայի նշանակությունը բացատրել են ֆեմինիստուհիները, որոնք պահանջել են դադարեցնել կանանց նկատմամբ ճնշումները և բռնությունը բանակում ծառայել չցանկացող տղամարդկանց նկատմամբ:









































